Բրիտանական Vogue պարբերականի ղեկավար Էդվարդ Էնինֆուլը իր առաջին 25 ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակում չի ներառել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին և վարչապետ Թերեզա Մեյին։ Փոխարենը դրանում տեղ են գտել Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը և Ամալ Քլունին։

Վարկանիշային աղյուսակում 22-73-ամյա կանայք են ներառվել, որոնք պարբերականի և նրա գլխավոր խմբագրի կարծիքով «աչքի ընկնող առաջնորդներ են»։

Պարբերականը գրում է, որ Մեգան Մարքլը վարկանիշում ներառվել է որպես աշխարհում ամենաճանաչված կանանցից մեկը և հասարակությունում մեծ ազդեցություն ունի։ Նա հայտնի է որպես գենդերային և ռասսայական խտրականության դեմ պայքարի մարտիկ, ինչպես նաև բարեգործությամբ է զբաղվում։

Ամալ Քլունին ոչ միայն հայտնի ակտիվիստ և իրավապաշտպան է, այլև մարդասեր և Clooney Foundaition for Justice բարեգործական կազմակերպության հիմնադիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել