Այս աղջիկը 24 տարեկան է: Մեկ տարի առաջ նա լույս աշխարհ բերեց իր առաջնեկին, սակայն մեծացնում և դաստիարակում է երեխային միայնակ: Խնդիրը այն չէ, որ նա միայնակ մայր է, այլ այն, որ այս դժվարությունների հետ մեկտեղ նա կարողացել է ընդունվել Հարվարդի համալսարան և ավարտել այն: 

Աղջկան ծննդատուն են տարել անմիջապես քննության ժամանակ: Այդ ընթացքում աղջիկը սովորում էր Հարվարդի իրավաբանական դպրոցում: 

- Իմ խնդրանքով անզգայացում էին կատարել, որպեսզի կծկումները չխանգարեին քննության ժամանակ,- գրել է աղջիկն իր Ֆեյսբուքում: 

Ավարտական ցերեկույթին նա գնացել էր իր փոքրիկ աղջկա հետ:

- Երբեմն ես այնքան հյուծված էի, որ նույնիսկ չէի կարողանում անկողնուց վեր կենալ: 

Ուիլիամսը շատ հաճախ երեխային տանում էր իր հետ պարապմունքների և երբեմն էլ նրան թողնում էր դեկանատում: 

Երբ երիտասարդ մայրիկը դիպլոմը ստացավ, նա շատ հուզվեց:

Հենց երեխայի համար է, որ կինը որոշել էր ավարտել համալսարանը:

- Ինձ շատ հաճախ ասում էին, որ երեխան ինձ խանգարելու է, սակայն ես կանգ չառա:

Նրա խոսքերով՝ նա քոլեջ է եկել մեկ ճամպրուկով, մի քանի զույգ կոշիկով և Աստվածաշնչով: Նա ստիպված էր որպես մատուցողուհի աշխատել և նույնիսկ բարմենի աշխատանք կատարել:

Աղջիկը պատրաստվում է վերադառնալ Կալիֆորնիա և աշխատել:

Հիմա Ուիլիամսն օրենքին նայում է սևամորթ միայնակ կնոջ տեսանկյունից: Նա շնորհակալ է Աստծուն այն փորձությունների համար, որոնք կարողացել է հաղթահարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել