Ինչպես բոլորին հայտնի է, մայիսի 7-ին «Dorians» խումբը ժամանել է Շվեդիա, որտեղ Մալմյո քաղաքում կմասնակցի «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին: Ունենալով մեկ հանգստի օր` հայաստանյան պատվիրակությունը հնարավորություն է ունեցել շրջել քաղաքով և ծանոթանալ Մալմյոյին:  

Նշենք նաև, որ այցի շրջանակներում մայիսի 10-ին տեղի էր ունենալու համերգ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Դանիայում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Հրաչյա Աղաջանյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ տեղի է ունենալու համերգ, որի ընթացքում ելույթ են ունենալու նաև Վրաստանի, Ռուսաստանի, Լատվիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները:

Այսօր արդեն տեղադրել ենք «Dorians»-ի երկրորդ փորձի տեսանյութը Մալմյո արենայից, իսկ այս պահին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Եվրատեսիլ 2013»-ի հայկական պատվիրակության լուսանկարները  Կոպենհագենից:

Լուսանկարները` Հանրային հեռուստաընկերության 

 

 

 Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել