Ծայրահեղ մոտեցումներ չեմ սիրում ու չեմ ընդունում, բայց երբ մի քանի օր մենակ վատն ես տեսնում, լսում ու կարդում, անկախ նրանից դա կլինի «Շունը կերավ շանը», «Էշը վրեժ լուծեց իրեն ծեծած տիրոջից», չգիտեմ ով ում կերավ կամ դեռ կշարունակի ուտել, բայց հասկանում ես, որ եթե այսպես շարունակվի, ապագան լավագույն դեպքում անորոշ է, վատագույն դեպքում ոչ մի լավ բան չի խոստանում։ Այս ամենին գումարենք Արցախյան ազատամարտի մասնակիցների նստացույցը Ազատության հրապարակում, Արարատյան դաշտում քիչ առաջ տեղացած կարկուտը, ինչի արդյունքում գյուղացին զրկվեց ամեն ինչից, քաղաքացին էլ այդ ամենից օգտվելու հնարավորությունից, էլ չեմ ասում, որ եթե մարդիկ 10 տարի առաջ օրինակ ստանում էին 50-60 հազար դրամ աշխատավարձ ու մի կերպ յոլա էին գնում, հիմա ամեն ինչը կրկնակի ու եռակի թանկացել է, իսկ մարդիկ միջինը ստանում են 60-70 հազար դրամ, ինչի տրամաբանությունը, կարծում եմ, նույնիսկ կառավարությունում չեն կարող բացատրել...
Շատ չեմ ուզում ծավալվել, բայց որ ինչ-որ տեղ ինչ-որ բան ճիշտ չի արվում, դա ապացուցման կարիք չունի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/4829086733083?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել