ArmStar.am-ը չի դադարում քննել, վերլուծել հայտնի մարդկանց «հայտնի» մեկնաբանությունները, որոնք անում են իրենց ֆեյսբուքյան էջերում: Ո՞ր հայտնիներն են սիրում կիսվել տպավորություններով, ովքե՞ր են «ստատուսասեր» աստղերը, այս անգամ կրկին կներկայացնի ArmStar.am–ը:

ArmStar.am-ն արդեն գրել է դերասանուհի Լիկա Մեսրոպյանի` նախորդ շաբաթ արված մեկնաբանության մասին, երբ դեռ չբացված «Laki»-ում ջուր էր լցվել: Իսկ այս շաբաթ դերասանուհին արել է հետևյալ մենկաբանությունը. «Բացումը հունիսի  1-ին, ժամը 17:00: Սպասում եմ բոլորին»:  Արդյո՞ք այս գրառումից կարելի է եզրակացնել, որ նախորդ շաբաթվա «փոքրիկ» խոտանը խանգարեց բացմանը:

Վերջին շրջանում մեր երգչուհիները, բացի երգելուց, սկսել են նաև հագուստների մոդելավորմամբ  զբաղվել, Լիլիթ Հովհաննիսյանի այս լուսանկարը դրա վառ ապացույցներից է. «Dresses by me»:

Սա միակ լուսանկարը չէ, որ մեզ հետաքրքրեց երգչուհու ֆեյսբուքյան էջում: Հայտվել է Լիլիթի փոքրիկ նմանակը:

Տևական ժամանակ է` երգչուհի Հասմիկ Կարապետյանը լուռ է, բայց հասցնում է ժամանակ անցկացնել իր երկրպագուների հետ. «With my sweet fan Roza in «Ulung» restorant.. We had a sweet day!!!»

Այս օրերին Սոֆի Մխեյանը մի շարք երգիչ-երգչուհիների հետ մեկնել է համերգային շրջագայության: Բայց դա չի խանգարում երգչուհուն իր ֆեյսբուքյան էջում կիսվել տպավորություններով և լուսանկարներով. «Я здесь, Самара:)»

Երգչուհի Սոնա Շահգելդյանը «ստատուսներ» բավականին հաճախ է գրում. մեկ հրավիրում է բոլորին ակումբ ուրախանալու, մեկ էլ փորձում է «հարցեր լուծել»: Այս անգամ նա գրում է. «Տատուշկեք, գնում եմմմմմմմ Ֆրանսիաաաա»: Իսկ թե ինչ էր նշանակաում «Տատուշկեք», եզրակացությունները թողնում ենք ձեզ:

Վերջերս պարզ դարձավ, թե ինչու Անի Երանյանը որոշեց դառնալ դերասանուհի, պարզվում է Անին ոգեշնչվել է «Կասանդրա» հեռուստասերիալից. «Այյ էս ինչ հնություն եմ գտել: Այ էս հեռուստասերիալի պատճառով որոշեցի դառնալ դերասանուհի»:Ճ, գրում է Անի Երանյանը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել