Tert.am-ը գրում է.

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում տավարի միսը թանկացել է մոտ 500 դրամով:

Tert.am-ի հետ զրույցում խանութի աշխատողներն ասացին, որ տավարի ֆիլեն վաճառվում է 5390 դրամով, մինչդեռ նախօրեին այն վաճառվել է 4900 դրամով, իսկ ոսկորներով տավարի միսը վաճառվում է 3660 դրամով, որի գինը մեկ օր առաջ եղել է 3100 դրամ:

Աշխատակիցները նշեցին, որ խոզի միսը նույնպես թանկացել է, սակայն այդ պահին սուպերմարկետում խոզի միս չկար: Թե որն է խոզի միս չլինելու պատճառը, աշխատողները չկարողացան պատասխանել:

Հավի միսը և պտուղ-բանջարեղենը չէին թանկացել, բայց աշխատողների խոսքով՝ սպասվում է, որ վերջին ապրանքախումբը ևս պետք է թանկանա:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել