Ժամանակին այս խնդիրն անհանգստացնում էր ինձ և ընտանիքիս մյուս անդամներին։
Ամռանը, գարնանը և աշնանը հաճախ էին ոտքերս քրտնում, և սարսափելի հոտ էր գալիս: Թվում էր, թե ոչ մի բան չի կարող օգնել ազատվել այդ տհաճ երևույթից: Այդ ընթացքում զանազան միջոցներ՝ քսուքներ ու սփրեյներ օգտագործելուց հետո վերջապես մի անգամ հենց դեղատանն ինձ խորհուրդ տվեցին վերցնել ֆուրացիլին: Այս պարզ միջոցն անչափ արդյունավետ ու հեշտ կերպով վերացրեց խնդիրը:
Վերջապես ես ազատվեցի ոտքերի քրտնելուց և տհաճ հոտից հենց առաջին օգտագործումից հետո:
Ինչպես օգտագործել
2 լիտր տաք ջրին ավելացրեք 2 հաբ ֆուրացիլին: Ոտքերը 10 րոպե դրեք այդ խառնուրդով լի տաշտի մեջ: Պրոցեդուրայից հետո ոտքերը մի չորացրեք սրբիչով և թողեք՝ այդպես չորանա: Կրկնեք պրոցեդուրան ամեն օր, մինչև կազատվեք բոլոր տհաճ երևույթներից: