Այս կյանքում յուրաքանչյուր մարդ գտնում է գումար վաստակելու իր տարբերակը: Ամենագնահատված ու բարձր վարձատրվող աշխատանքներից լինում են նրանք, որոնք կատարվում են սեփական ուղեղով: Միացյալ Թագավորության բնակիչ այս մարդը ևս ինքուրույն է գտել տարբերակ գումար աշխատելու: Քրիս Օուենը հայտնի է որպես պրոֆեսիոնալ բողոքող: Նա բողոքում է գրեթե ամեն ինչից և անընդհատ փոխհատուցում ստանում այս կամ այն կազմակերպությունից: Նա բողոքներ է գրում այն ամենի վերաբերյալ, ինչն իրեն դուր չի գալիս: Հիմնականում դրանք վերաբերում են սպասարկման ոլորտին: Նախկինում նա այդքան դժգոհ չի եղել, սակայն մի օր հոգնել է վատ սպասարկումից և դիմել այն կազմակերպությանը, որը սխալ էր թույլ տվել առաքման հարցում:

Ստանալով փոխհատուցում՝ Քրիսը սկսել է մտածել, որ կազմակերպությունների սխալներն ու թերությունները կարող են օգտագործվել հօգուտ իրեն: Նա շատ սկզբունքային է մոտենում հարցին և կարծում, որ եթե աշխատանքը չի կատարվել լավ, ու մարդկային մոտեցում ցույց չի տրվել, ապա կազմակերպությունը պետք է բարի լինի գոնե գումարով լրացնել բացթողումը:



