Սեն-Դենին Փարիզի հնագույն փողոցներից է, որը շատ հարուստ պատմություն ունի: Այն հիմնվել է 1-ին դարում հռոմեացիների կողմից: Այստեղով էր անցնում այն երթուղին, որով ֆրանսիական արքաները մտնում էին մայրաքաղաք: Իսկ հիմա այն հայտնի է որպես գիշերային թիթեռնիկների փողոց:

Լուսանկարիչ Մասսիմո Սոմոնտան մի շարք լուսանկարներ է արել 1984-1992 թվականներին: Նրա կադրերում այդ տարածքում եռում է կյանքը, երևում են օր ու գիշեր աշխատող մարմնավաճառներն ու տեղի բնակիչները: Մեր օրերում մարմնավաճառության բացահայտ տարածումն այստեղ զգալիորեն կրճատվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել