Սա դաժան կատակ կարող է թվալ կամ ֆարս, բայց այս անհավանական պատմությունը պատմականորեն ճշգրիտ եւ հավաստի է: Մուլտիպլիկացիոն 


Շռեկի նախատիպը հայտնի ըմբիշ Մորիս Տիլլեն է: Ծնվել է 1903 - ին Ռուսաստանում, Ուրալում, ֆրանսիական ընտանիքում, 1917 թ. - ին տեղի ունեցած հեղափոխության հետ կապված վերադարձավ Ֆրանսիա:


Երեխա ժամանակ Մորիսը արտաքին տեսքով չէր տարբերվում իր հասակակիցներից, հակառակը, նրան «հրեշտակ» էին կոչում, շնորհիվ գեղեցիկ դիմագծերի: Բայց ամեն ինչ փոխվեց տասնյոթ տարեկան հասակում, երբ նրա մոտ սկսեց զարգանալ ակրոմեգալիա հազվագյուտ հիվանդությունը, որն առաջացնում է ոսկորների հրեշավոր, անհամաչափ աճ, մասնավորապես դեմքի:




 


Կապված սարսափելի արտաքին փոխակերպումների հետ՝ Մորիսը ստիպված էր հրաժարվել փաստաբանի կարիերայից: Բայց նա իր կյանքի վրա խաչ չքաշեց, այլ որոշեց իր թերությունը որպես մեծ առավելություն օգտագործել: Մորիսը գնաց ԱՄՆ եւ դարձավ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, իսկ - 1940 թ. մայիսին նա դարձել է Եվրոպայի չեմպիոն ամերիկյան ըմբշամարտի ասոցիացիայի վարկածով, պաշտպանելով հետագա 19 ամիսների ընթացքում: Նրան, ինչպես երեխա ժամանակ, «ֆրանսիական հրեշտակ» էին կոչում, հոգեհունչ ու բարի բնավորության պատճառով:


Պետք է նաեւ նշել, որ Մորիս Տիլլեն ֆենոմենալ մտավոր կարողություններով էր աչքի ընկնում, որոնց մասին շատերը նույնիսկ չէին էլ պատկերացնում. Տիրապետում էր 14 լեզուների, հրաշալի պատմվածքներ ու բանաստեղծություններ էր գրում:

 

 

 

 

 

Ցավոք, նրա հիվանդությունը զարգանում էր, եւ 51 տարեկան հասակում Մորիսը մահացել է սրտի կաթվածից: Սակայն իր կարճ եւ վառ կյանքը մարդկային քաջության ու արիության հրաշալի օրինակ է: Փոխարենը բողոքելու այն բանի համար, որ կյանքը տվել է նրան միայն «թթու լիմոններ», նա սովորեց դրանցից «լիմոնադներ» դարձնել եւ վայելել կյանքը: Վստահ եմ, որ Մորիսին շատ դուր կգար իր նախատիպով մուլտիպլիկացիոն հերոս Շռեկը, որը նույնպես նրա նման բարի եւ զգայուն է, չնայած սարսափելի տեսքին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել