«Մաշան և արջը» մուլտիպլիկացիոն սերիալն այսօր Եվրոպայի ամենաթանկ նախագծերից մեկն է, որի մեկ սերիան գնահատվում է 250 հազար դոլար: Գլխավոր հերոսին` Մաշային, հնչյունավորում է դպրոցական Ալինա Կուկուշկինան: Պետք է ասել, որ այդ աշխատանքը նրա համար ոչ միայն զվարճալի է, այլ նաև դժվարին աշխատանք: Մեկ հերթափոխի համար աղջիկը ստանում է 300 դոլար աշխատավարձ:
Մուլտֆիլմի ամենամեծ գլխացավանքը ոչ միայն այն է, որ մեծանում է սերիալի հերոս Մաշան, այլ նաև դերասանուհին, ով հնչյունավորում է: «Մենք սկսել ենք աշխատել, երբ Ալինան 6 տարեկան էր, հիմա նա բավականին մեծ է` 11 տարեկան»,- նշել է ռեժիսոր Դենիս Չերվյացովը: Աղջնակը բախվել է մեկ այլ խնդրի հետ. նրան բոլորը ասոցացնում են մուլտֆիլմի գլխավոր հերոսի` Մաշայի հետ. «Երբ ես քայլում եմ դպրոցի միջանցքում, բոլորը կանչում են՝ «տեսեք՝ Մաշան է գալիս», սակայն ես փորձում եմ պահել իմ անհատականությունը», - ասել է փոքրիկ դերասանուհին:





