Երևանի մետրոյի նոր դիզայնը, մեղմ ասած, գավառական է։ Լավ, հասկացանք էդ սաղ գորգի նախշեր, Ուրարտու, Արգիշտի, բայց էդ ամենն ի՞նչ կապ ունի մետրոյի հետ։ Ինչի՞ ա քաղաքապետարանի դիզայներ կոչվածն իրա մուռը մետրոյից հանում: Կարելի էր զոռ տալ ուղեղին ու զարդարել, ասենք, հին Երևանի լուսանկարներով, Էրեբունի բերդաքաղաքի նկարներով, հին շենքերի ու Երևանի այցեքարտ համարվող շինությունների գեղեցիկ պատկերներով։ Բայց չէ, մեր հոգով գեղցի դիզայներները վերցրին ու ամենավատ տարբերակն ընտրեցին Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների համար։

Ո՞նց բացատրենք չհաջողված դիզայներ Ամատունուն, որ գորգի նախշը գեղեցիկ է գորգի, գործվածքի վրա, բայց ոչ երբեք ՄԵՏՐՈՅԻ։

Մի խոսքով՝ անիմաստ է նման ինքնասիրահարվածներին հերթական անգամ ինչ-որ բան բացատրել։ Միևնույն է, նրանք բռնաբարել ու շարունակում են բռնաբարել թե՛ Երևանի արտաքին տեսքը, թե՛ զարդարանքն ու ցուցանակները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել