Սա, անկասկած, յուրաքանչյուրիս հետ պատահել է: Տունը վերանորոգելուց անմիջապես հետո ինչ-որ բան փչանում կամ էլ կեղտոտվում է: Սակայն պետք չէ վհատվել և խուճապի մատնվել: Գլխավորն այն է, որ ճիշտ և ժամանակին գործեք:

Աման լվանալու հեղուկ

Արդյունավետ միջոցն ակնհայտ է: Այն շատ արագ և հեշտ կարողանում է պայքարել ճարպի դեմ:
Սոդա

Շատ հեշտ կարողանում է մաքրել պատերը հետքերից, սակայն այն չպետք է օգտագործել չոր վիճակում: Մի քիչ ջուր ավելացրեք և ատամի խոզանակով փորձեք մաքրել պատի վրա առաջացած հետքերը:
Այն շատ արագ կարողանում է մաքրել ճարպը:
Ալյուր և օսլա

Իզուր չէ, որ օսլան օգտագործում են նույնիսկ մազերի յուղայնության դեմ: Ավելի լավ արդյունքի հասնելու համար այն պետք է խառնեք քիչ քանակությամբ ջրի հետ: Ստացված զանգվածով մաքրեք հետքը, թողեք 5-10 րոպե, որից հետո անձեռոցիկով մաքրեք այն:
Քացախ

Քացախը շատ լավ կարողանում է մաքրել և քայքայել յուղը: Հետո այն լցրեք օդի թարմացուցիչի տարայի մեջ, փչեք պատի վրա և ձիգ կտորով մաքրեք այն:
Ամենահեշտ և արագ միջոցն է:


