Ուկրաինական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրում չեմպիոնի տիտողոսն ապահոված Դոնեցկի «Շախտյորը» սեփական խաղադաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սիմֆերոպոլի «Տավրիայի» դարպասը:
Միրչա Լուչեսկուի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանեց: Աչքի ընկնելով խաղի 74-րդ եւ 80-րդ րոպեիներին՝ 24-ամյա Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 24-ի: Երկրորդ գնդակը Հենրիխը խփեց 11 մետրանոց հարվածով:
Հիշեցնենք, որ ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի նախորդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի Սերգեյ Ռեբրովին եւ ուզբեկ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ:
Ուկրաինայի առաջնություն. 27-րդ տուր
«Շախտյոր» - «Տավրիա»՝ 5:0
Դուգլաս Կոստա, 7, Ալեքս Տեյշեյրա, 38, Մայկոն, 42, Հենրիխ Մխիթարյան, 74, 80 (11մ.)
Նյութի աղբյուրը