Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար: Ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան` գունեղ ու վառ հրավառությամբ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Այս տարի միջոցառումները կանցկացվեն «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո` հետևյալ ժամանակացույցով.
Ազատության հրապարակ
11:00-12:00՝ կավճանկարչություն՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ,
11:00-16:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր,
13:00-17:00՝ «2800-ամյա Երևանը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:
10:00-13:00՝ «Առողջ Երևան». մայրաքաղաքի վարչական շրջանների մանկապարտեզների տոնահանդես:
Երևանի կենդանաբանական այգի
10:00-15:00՝ տոնական համերգային ծրագիր, խաղեր, մրցույթներ:
Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց
15:00-16:30՝ «Ամառային սառույց» տոնական ծրագիր:
Հաղթանակ զբոսայգի
10:00-13:00՝ 25 զվարճախաղերի անվճար սպասարկում,
11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն,
19:00-23:00՝ երաժշտակիան շոու-ծրագիր, հրավառություն:
Կարապի լիճ
20:30-23:00՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն:
Նշենք նաև, որ մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական զբոսայգիներում և պուրակներում նույնպես կանցկացվեն տոնական միջոցառումներ: