Armenpress.am-ը գրում է.

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի ուսումնական թեթեւշարժիչավոր ինքնաթիռը մայիսի 29-ի երեկոյան կործանվել Է Իրանի մայրաքաղաքի շրջակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի բանակի մամուլի ծառայությունը:

Սպահանից Թեհրան թռչող ինքնաթիռը կործանվել Է մայրաքաղաքի իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից ոչ հեռու, դրա հետեւանքով զոհվել Է երկու մարդ՝ ինքնաթիռի անձնակազմի անդամները: Նշվում Է, որ ինքնաթիռն ընկել Է անբնակ տեղանքում: Վթարը տեղի Է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել