Մտավարժանք.
Հայաստանում քաղաքական «բազարները» միշտ «ո՞վ է ավելի լավ Շումախեր» բնույթն են կրել: Մինչդեռ վարորդները վարում են ավտոմեքենա, որն էլ կերտում են ինժեներները:
Պատմության ինժեներները միշտ եղել են փիլիսոփաները և տնտեսագետները (կամ էլ այդ երկուսը համատեղված մեկի մեջ :ՃՃ): Քաղաքական գործիչները ավելի շուտ վարորդներն են:
Արդյո՞ք Հայաստանում կա «ինժեներական» քննարկում: Կա 3 հարց, որոնց եթե չես կարողանում պատասխանել, ապա ինժեներ չե՛ս:
1/ Ի՞նչ է պետությունը:
2/ Ի՞նչ է ժողովրդավարությունը:
3/ Ի՞նչ է լիբերալիզմը:
Պատասխանները պետք է ինժեներական լինեն, լիրիկական պատասխան հնչեցնողները կարող են վարորդ/քաղաքական գործիչ աշխատել:
Հ.Գ.
Այս երեք հարցում ինժեներ դառնալու համար պետք է լուրջ փիլիսոփայական «բագաժ» ունենալ՝ ընդ որում արժևորված, ոչ թե էրուդիցիոն: Սուբյեկտիվ պատճառներով պատմաբաններին հանում եմ ինժեներների շարքից:
Ինչու՞ սա գրեցի: Քանի որ երկրորդական նշանակության հարցեր եմ հաճախ լսում քաղաքական դատողություններում: Այն է՝ մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, ընտրություններ, հանդուրժողականություն, կրոն, խղճի ազատություն և այլն: Սրանք կարևոր են, բայց վերոհիշյալ երեք հարցերից պոկված ածանցյալ բեկորներ են: