operativ.am-ը գրում է

Հանրապետության տարածքում`

Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին, հունիսի 1-3-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել