Մարդիկ ի սկզբանե հանդիսանում են հասարակության մի մաս և լիովին մենակ լինել ոչ ոք չի կարողանում: Այդ պատճառով մարդիկ փնտրում են իրենց երկրորդ կեսին, ամուսնանում: Սակայն երբեմն լինում են բաժանություններ, ու պատահում է, որ այդ բաժանությունների պատճառ են դառնում շատ տարօրինակ հանգամանքներ: Նրանք Թրևորն ու Մառլենն են, որոնք ամուսնացել են և որոշ ժամանակ անց բաժանվել կատուների պատճառով: Թրևորը շատ էր սիրում կնոջը, նրանք անգամ երեխաներ ունեցան, իրենց սեփական տունը գնեցին, սակայն կար խանգարող մի հանգամանք․ տղամարդը տանել չէր կարողանում կատուներին: Իսկ ահա կինը՝ Մառլենը, պաշտում էր փամփլիկ էակներին և բազմացնում նրանց տան մեջ:

Աստիճանաբար նրանց տանը պակասեցին սերն ու փոխադարձ համաձայնությունը և ավելացան կատուները: Բաժանումից որոշ ժամանակ անց Մառլենը շատ մրցանակներ ստացավ որպես կենդանասեր և անգամ ներկայացավ հեռուստահաղորդման: Հենց այդ ժամանակ էլ նրան հեռուստացույցով տեսավ նախկին ամուսինը: Թրևորը գտավ կնոջ հեռախոսահամարը և կապ հաստատեց նրա հետ: Նրանց մոտ կրկին սիրավեպ սկսվեց: Եվ ահա այս տարի Թրևորն ու Մառլենը բաժանումից արդեն 30 տարի անց կրկին ամուսնացան: Բայց ահա ապրում են հարևան տներում, որպեսզի կրկին չբախվեն անցյալի խնդիրներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել