Բժիշկները խորհուրդ են տալիս, որ գոնե մինչև վեց ամսական երեխան կրծքի կաթ ուտի։ Բայց միևնույն ժամանակ ԱՄՆ-ում երեխաների միայն 27%-ն է մինչև վեց ամսականը կրծքի կաթ ուտում, իսկ մյուս 73%-ի մայրերը նախընտրում են արհեստական կերերով կերակրել փոքրիկներին։ Դեռ ավելին՝ մեկ տարեկան ամեն 200 երեխայից միայն մեկն է կրծքի կաթ ուտում։

Բայց ամերիկացի Էմմա Շարդլոն արդեն հինգ տարի է, ինչ իր դստերը կրծքով է կերակրում։ Ինչպես հասկացաք, նրա մեծ դուստրը հինգ տարեկան է, իսկ փոքրը՝ երկու։ Որքան էլ տարօրինակ հնչի, նրանք մինչ այսօր ամեն օր կրծքի կաթ են ուտում։

Երեխաներն օրական երկու անգամ են մոր կաթով սնվում՝ առավոտյան և երեկոյան։ Բայց երբեմն էլ պատահում է, որ կեսօրին էլ են երեխաներն ուզում, իսկ մայրը չի մերժում։

«Այնքան ուրախ ու հպարտ եմ, որ մինչ այժմ կարողանում եմ ինքնուրույն, առանց դժվարության կերակրել երեխաներիս։ Որդուս ծնվելու պահին դուստրս երեք տարեկան էր, և մտածում էի՝ արդյոք նորմա՞լ է երեք տարեկան երեխային կրծքով կերակրելը։ Հետո ինքս ինձ ասացի՝ բայց ինչո՞ւ ոչ։ Եթե դա օգտակար է նրանց համար, ապա ինչո՞ւ զրկեմ նրանց այդ առավելությունից»,- պատմել է երեխաների մայրը՝ Էմման։

Հնգամյա Ալեքսը՝ նրանց դուստրը, մանկապարտեզ է հաճախում՝ նախադպրոցական խմբակ, և իրենց խմբում միակ երեխան է, որ կրծքի կաթով է սնվում։ «Երկու երեխաներս էլ շա՜տ հազվադեպ են հիվանդանում, և ես ավելի քան վստահ եմ, որ դա կրծի կաթով կերակրվելու շնորհիվ է․ չէ՞ որ դա է միակ բնական, հետևաբար նաև անհրաժեշտ նյութեր պարունակող սնունդը երեխաների համար»,- ավելացրել է Էմման։

Նա նշել է, որ բժիշկների հետ էլ է խոսել՝ պարզելու՝ արդյոք այս տարիքում կաթով սնվելը վտանգավոր չէ՞։ Բարեբախտաբար, բժիշկների պատասխանը գոհացրել է նրան, քանի որ նրանք հավաստիացրել են՝ բացի օգուտից՝ ոչ մի վնաս չի կարող այն պատճառել երեխաներին։

Կինն ուրախությամբ նշում է, որ իր սեփական կաթով կկերակրի երեխաներին այնքան ժամանակ, որքան կարող է, քանի որ դա միմիայն օգտակար է նրանց առողջության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել