Ծանոթացեք, սա 27-ամյա բոդիբիլդեր Սամուել Կուլբիլան է Գանայից, ով ինքնաշեն մարզասրահ է կառուցել իր տան հետնաբակում։ Սամուելը ձեռքի տակ եղածով սարքել է մարզվելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները։ Քրտնաջան պարապմունքները, դիետան ու գենետիկան օգնել են երիտասարդին մարզումների առաջին տարում հավաքել 15 կգ մկանային զանգված։ Եվս 2.5 տարի անց նա մասնակցել է Գանայի առաջնությանն ու զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։ Հիմա նա իր ընկերների հետ մարզվում է նույն վայրում, իսկ այդ ամենին հետևում են նրա Instagram-ի հազարավոր հետևողները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել