Ուելսում բնակվող տղան զոհ է դարձել «սփայս» սինթետիկ թմրանյութին, որը նրան թվացել է, թե ծխախոտ է։ Դեռասահի մայրը՝ 31-ամյա Ջեյդը, առավոտյան նրան կիսակոմային վիճակում է գտել։ Տղան չէր կարողանում քայլել և խոսել։ Մայրը նրան հիվանդանոց է տեղափոխել, հաղորդում է The Sun-ը։

Ջեյդն նշել է, որ իրենց ծանոթներից մեկն ասել է, թե սինթետիկ թմրանյութը հայտնվել է սովորական ծխախոտի տուփում։

Նրա խոսքով՝ իր որդին՝ Լոգանն արթնացել է գիշերը ժամը 3-ին, սկսել է թափառել բնակարանում և իրեն «խելամիտ» չի պահել։ Մտածելով, որ տղան պարզապես քայլում է երազում՝ մայրը պառկեցրել է նրան։ Վաղ առավոտյան կինը նրան ցանկացել է արթնացնել, որպեսզի դպրոց գնա, սակայն երեխան նույնիսկ չի կարողացել տեղից վեր կենալ և խոսել։

Հիվանդանոցում արթնանալուց հետո 11-ամյա Լոգանը չի կարողացել հիշել, թե իր հետ ինչ է կատարվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել