Նիդերլանդներում՝ Քրոնինգենի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեծ քանակությամբ սպիտակուցների օգտագործումը նվազեցնում է սրտի անբավարարվածության և վաղաժամ մահվան հավանականությունը։ Այս մասին հաղորդում է The Times-ը։

Հետազոտության մեջ 2281 մարդ է մասնակցել՝ Եվրոպայի 11 երկրներից։ Մասնակիցների միջին տարիքը 68 տարեկանն է եղել։ Նրանց օգտագործած սպիտակուցի մակարդակը որոշվել է մեզի անալիզի միջոցով։ Մասնագետները հետևել են գիտափորձի մասնակիցների ընդհանուր առողջական վիճակին մոտ երկու տարի շարունակ։

21 ամիս անց, նրանցից, ովքեր աննշան քանակությամբ սպիտակուց էին օգտագործել՝ օրական 40 գրամից պակաս, գրեթե մեկ երրորդը մահացել է (31%): Այն հիվանդները, ովքեր օրական 70 գրամից ավել սպիտակուց էին օգտագործել, նրանց մահանալու ռիսկը կրճատվել է 18 տոկոսով։

Հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքն ու երիկամների աշխատանքը, մահվան հավանականությունը փոքր քանակությամբ սպիտակուց օգտագործելու դեպքում աճում է 46 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել