Wnews.am-ը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա տիկնոջ՝ լրագրող Աննա Հակոբյանի լրագրողական հակումները փոխանցվել են նաեւ իրենց զավակներին։
Ինքն իրեն նկարելու, տեսանյութի տեսքով տարածելու սիրահար է ոչ միայն վարչապետը, այլ նաեւ նրա 10-ամյա դուստր Շուշան Փաշինյանը։ Ի դեպ, հնարավոր է, որ հենց նա է հորը «վարակել» դրանով, քանի որ աղջիկը դեռեւս 2017 թվականից վիդեովլոգեր է եւ բավական հայտնի է համացանցում։
Youtube-ում հրապարակվող տեսանյութերում նա ներկայացնում է իր առօրյան, քույրերի՝ Մարիամի եւ Արփիի հետ պատասխանում իր հետեւորդների հարցերին եւ այլն։
Այսպիսով, ինչ գիտենք մենք Նիկոլ Փաշինյանի դստեր մասին. Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.
Շուշան Փաշինյանը սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Չնայած նրան, որ 10 տարեկան է, բայց սովորում է 6-րդ դասարանում, որովհետեւ դպրոց սկսել է հաճախել հինգ տարեկանից։
Նա այցելում է հիփ-հոփ եւ լատինաամերիկյան պարերի։
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ