Մտքերից
1. Վեց տարեկանում ես ցանկանում էի խոհարար դառնալ, յոթում՝ Նապոլեոն, իսկ հետագայում իմ ձգտումները մշտապես աճել են:
2. Գերադասում եմ համարվել վատ նկարիչ, քան դադարել տարօրինակ մարդ լինելուց:
3. Ես ճակատագրից երկու բանի համար եմ շնորհակալ՝ որ ես իսպանացի եմ, և որ ես Սալվադոր Դալին եմ:
4.Իմ տաղանդավոր լինելու առանձնահատկությունը նրանում է, որ այն սկիզբ է առնում ուղեղից: Հենց ուղեղից:
5. Նկարիչը նա չէ, ով ոգևորվում է, այլ նա, ով ոգևորում է:
6. Նույնիսկ ականավոր հոգեբանները չեն կարողացել հասկանալ, թե որտեղ է վերջանում հանճարը և սկսվում խելագարությունը:
7. Արվեստն ահավոր հիվանդություն է, բայց առանց դրա ապրել դեռ չի կարելի:
8. Ես սյուրռեալիստ չեմ, ես սյուրռեալիզմն եմ:
9. Նկարիչը նկարով է մտածում:
10. Իմ գեղանկարչությունը կյանք է և սնունդ, կտավ և արյուն: Մի փնտրեք այնտեղ ոչ խելք, ոչ էլ զգացմունքներ:
11. Կոմունիզմն անշեղորեն դեգրադացվում է: Ինքներդ դատեք: Մարքսը անսովոր մազոտ էր, Լենինն ուներ միայն բեղ-մորուք (թեև ոչ այնքան խիտ), Ստալինը՝ միայն բեղեր, իսկ Խրուշչովը նույնիսկ դա չուներ:
12. Պատմության առջևից վազելն անհամեմատ ավելի հետաքրքիր է, քան այն նկարագրելը:
13. Խելքս գնում է խելացի թշնամիների համար:
14. Իմ ամբողջ կյանքը պայքար է բարդության դեմ՝ հանուն պարզության, հավասարեցման դեմ՝ հանուն աստիճանակարգության, անձնակազմի դեմ՝ հանուն անհատի, բնության դեմ՝ հանուն գեղագիտության, առաջընթացի դեմ՝ հանուն հաստատության, Արևելքի դեմ՝ հանուն Արևմուտքի, հեղափոխության դեմ՝ հանուն ավանդույթի, փիլիսոփայության դեմ՝ հանուն կրոնի, սկեպտիցիզմի դեմ՝ հանուն հավատի:
15. Ինչ անհեթեթություն էլ որ դու ասես, նրա մեջ միշտ էլ կա ճշմարտության մի հատիկ: Դառը ճշմարտության:
16. Մահն ինձ անմահություն կպարգևի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: