Այժմ, երբ Մեգան Մարքլը դարձել է արքայազն Հարիի կինը, նա պետք է մի շարք կանոնների հետևի, ինչպես նաև արքայական էթիկետ սովորի։

Պարզվում է՝ մի շարք բառեր կան, որոնք արքայական ընտանիքի անդամները երբեք չեն արտաբերում։ Այդպիսի բառերից են՝ թեյ (tea), օծանելիք (perfume), ներողություն (pardon), հյուրասենյակ (living room), ինչպես նաև զուգարան (toilet): Պարզվում է, որ այդպիսի բառեր Բրիտանիայում հաճախ են գործածում «հասարակ մահկանացուները»։

Հյուրասենյակի փոխարեն արքայական ընտանիքի անդամները պետք է գործածեն «սրահ» (lounge room), իսկ pardon-ի փոխարեն՝ ներեցեք (sorry):

«Թեյ» բառն արքայական ընտանիքում ասոցացվում է ճաշելու կամ ընթրելու հետ։ Որևէ մեկին թեյի հրավիրելու փոխարեն թագուհին «ճաշ» կամ «ընթրիք» է կազմակերպում։

Դե իսկ զուգարանին (toilet) հասկանալի պատճառներով արքայական ընտանիքում փոխարինում է զարդասենյակը (loo կամ lavatory):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել