Դանիկա Մակդուգալին 14 տարեկանում շան հետ զբոսնելիս խայթել է տիզը: Մի քանի օր անց խայթած մասում՝ մեջքի վրա, մեծ հետք է առաջացել, աղջիկը գլխացավ և թուլություն է զգացել:

Պարզվել է, որ աղջիկը տառապում է լայմա անունով հիվանդությամբ, որը փոխանցվում է տզերի խայթոցից: Դրա դեմ չկա պատվաստում. այդ հիվանդությունը շատ վտանգավոր է, քանի որ դրա պատճառով կարող են անզգայանալ վերջույթները և այն նույնիսկ մահվան կարող է հասցնել: Այս հիվանդությունը շատ դժվար է հայտնաբերվում: Օրինակ՝ 23-ամյա Միքայել Վաչերին 5 տարի բուժել են դեպրեսիայից:

Այս աղջկա պատմությունն այլ է. բժիշկները ոչ մի կերպ չէին կարողանում բուժել աղջկան, և այդտեղից սկսեցին առաջանալ ուղեղի հետ կապված խնդիրներ: Աղջիկը չէր կարողանում քայլել:

Որպեսզի աղջիկը նորմալ բուժում ստանա, ծնողները սկսեցին գումար հավաքել: Նրա բուժումն արժեցավ $35 դոլար: Հիմա աղջիկը կարողանում է քայլել: Ավելին՝ նա գրեթե ամեն ինչ մոռացել է:

Աղջկան դեռ երկար բուժում է սպասվում: Նրա մայրը ստիպում է պետությանը, որ ընդունեն լայմա կոչվող հիվանդությունը:


