Գիտե՞ք՝ էսօր առավոտվանից ինչի՞ց ա ներվերս իրար խախտվել․․․ Հիմա ասեմ:
Առավոտվանից Ֆեյսբուքում այդպիսի խումբ չմնաց, տենց լրատվական ու մերձլրատվական կայք չմնաց, որ սենց թոթոլ մանրամասներով չներկայացնի էն Հյուսիսային պողոտայում պուդել գզած պիտբուլի պատմությունը:
Ավելին, ազգս հիմա լրջով խորացել ա պիտբուլներին առանց դնչկալ զբոսանքի հանելը քրեականացնելու ու ընդհանրապես, էդ շնատեսակը Հայաստանում արգելելու շուրջ բանավեճերի մեջ, ոստիկանությունների վարքը քննարկելու մեջ, մեկ էլ արյունլվիկ սատկած շանը հիվանդանոց տեղափոխել մերժող տաքսիստների ու վարորդների բարոյական կողմերը քլնգելու մեջ․․․
Վա՞տ եք, ժողովուրդ: Չէ, ասենք հարց չկա, ահավոր տխուր բան ա եղել, շատ մեղքս եկավ էդ շունը, ու ըստ էության այնպես չի, որ էդ դնչկալի պահով օրենք ընդունելը սխալ կլինի: Այստեղ հարցն այլ է․ ի վերջո, որքան էլ ցավալի լինի այդ կորուստը, ընդամենը շուն է սատկել, մինչդեռ ամեն օր Հայաստանում մարդիկ են մահանում՝ բարդ սոցիալական պայմանների պատճառով, ամեն օր Հայաստանում ՄԱՐԴԻԿ են սոված քնում՝ չիմանալով, թե վաղը մի կտոր հաց կլինի՞, թե՞ ոնց, ամեն օր Հայաստանում անօրինություններ են կատարվում․․․ ու էդ ամեն ինչը արդեն ընկալվում է որպես նորմա, բնականոն մի երևույթ, ու էդ երևույթների նկատմամբ հասարակակն զգոնության սանդղակը օր օրի իջնում է․․․ իսկ մեկ այլ շան կողմից գզված շան պատմությունը դառնում է օրվա լրատվական ու դիսկուսիոն թրենդը․․․
Հ․Գ․ Էդ պիտբուլի տերն էլ ուլ ա, որ տենց վտանգավոր շանը առանց դնչկալ ա ման տվել հերիք չի, մի բան էլ թողել-թռել դեպքի վայրից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/281650735305189?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել