ԱՄՆ նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի վրա թունոտ մեկնաբանություններ են տեղացել այն բանից հետո, երբ նա որդու հետ լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում։

Նկարում երևում է, թե ինչպես է Իվանկան ձեռքերում պահում իր երկու տարեկան տղային՝ ճակատով դեպի նա կռացած։ Նկարի տակ նա գրել է՝ «Իմ սերը»։

Մեկ օրում նկարը ավելի քան 1,6 հազար կիսում և մոտ 18 հազար լայք է ստացել, սակայն օգտատերերի մի հոծ բազմություն չի գնահատել նկարը։ Ամերիկացիները աղջկան հիշեցրել են, որ նրա հայրը՝ Դոնալդ Թրամփը, ակտիվորեն հանդես է գալիս երեխաներին՝ իրենց անօրինական ներգաղթած ծնողներից բաժանելու օգտին։ Դրա արդյունքում երեխաները պարզապես անհետ կորում են. ըստ CNN-ի տվյալների՝ ԱՄՆ–ում արդեն չեն կարողանում գտնել մոտ 1,5 հազար ներգաղթյալների երեխաների։

«Հիմա պատկերացրու, որ կառավարությունը երեխայիդ պոկում է քեզանից և իրեն է վերցնում։ Հնարավոր է նրան այլևս չգրկես»։

«Ուրախ եմ, որ կիրակին երեխայիդ հետ ես անցկացնելու։ Բայց ու՞ր են կորած երեխաները»։

«Իվանկան կա՛մ չափազանց դաժան է, կա՛մ զարմանալիորեն հիմար։ Արդյո՞ք կարող է նա իր մեջ համատեղել այս երկու որակները»։ Նման մեկնբանություններ են արել օգտատերերը։

Մարտի կեսերին Դոնալդ Թրամփը առաջարկեց ընտանիքներից բաժանված մեքսիկացի երեխաներին ուղարկել Տեխասի և Արկանզասի ռազմական բազաներ,– գրում է The Washington Post-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել