Yerkir.am-ը գրում է.

Մալիից ներգաղթյալ Մամուդ Գասամը, որը Փարիզում փրկել էր պատշգամբից ընկնող չորս տարեկան երեխայի կյանքը, Ֆրանսիայի քաղաքացիություն և փրկարարի աշխատանք կստանա. հայտնում է ТАСС-ը:

Նրան ընդունել է նաև երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, ով շնորհակալություն հայտնել նրան իր խիզախ արարքի համար: Ֆրանսիայի նախագահը նրան արիության համար վկայագիր է շնորհել:

 Նշենք, որ միջազդեպը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան: Գասամը տեսել է, որ 4-ամյա երեխան կախվել է պատշգամբից և կարող է ցած ընկնել: ՆԱ բարձրացել է 5-րդ հարկ և փրկել նրա կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել