Յուրաքանչյուր նախագահ ընտրվելուց հետո պետք է մասնակցի երդմնակալության արարողությանը: Այս իրադարձությանը մասնակցում են մի շարք պաշտոնյաներ, սակայն բոլորի ուշադրության կենտրոնում է երկրի գլուխը՝ նախագահը: Բոլորի ուշադրության կենտրոնում նրա փոխադրման միջոցն է: 

Պյոտր Պորոշենկո (Ուկրաինա)

Պյոտր Պորոշենկոն իր երդմնակալության արարողությանը եկել է Mercedes S600-ով:

Դոնալդ Թրամփ (ԱՄՆ)

Սկանդալային Դոնալդ Թրամփն իր երդմնակալության արարողությանը եկել է շքեղ Сhevrolet Suburban-ով: Այս լիմուզինը հատուկ պատրաստվել է նախագահի համար: 

Էմանուել Մակրոն (Ֆրանսիա)

Ֆրանսիայի նախագահը միջոցառմանը եկել էր բավականին համեստ մեքենայով՝ Renault Espace-ով, որը նրա ընտրած մեքենան էր: 

Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուս)

Գրեթե բոլոր պաշտոնական հանդիպումների ժամանակ Բելառուսի նախագահը նույն փոխադրման միջոցն է ընտրում՝ Mercedes S600: 

 Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր (Գերմանիա)

Գերմանիայի նախագահը նախընտրում է Mercedes-Benz S600L:

Վլադիմիր Պուտին (Ռուսաստան)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս անգամ իր երդմնակալության արարողությանը, որը կայացել էր վերջերս, եկել էր այն մեքենայով, որը հատուկ պատրաստվել է նախագահների համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել