«ՔՈԱՖ Սմարթը» Հայաստանի գյուղական համայնքները զարգացնելու ամենանորարարական նախաձեռնությունն է, որը երեկ կյանքի կոչվեց:  

Լոռու մարզի Դեբետ համայնքում արդեն գործում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) «Սմարթ» կենտրոնը, որի բացմանը ներկա են եղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մի շարք նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր՝ արտերկրից: Նախ՝ հյուրերին ողջունեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Գարո Արմենը. «Եթե ուզում ես ոգեշնչել մարդկանց, հատկապես երիտասարդներին, պետք է կառուցել մի այնպիսի բան, որ բացառիկ ազդեցություն կունենա․ իմ ընկերոջ խոսքերն են։ Ու մենք Հայաստանի գյուղական այս չքնաղ բնության գրկում ստեղծեցինք «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնը»:

1DX_1993_ASO1170

Սմարթ նորարարական հայեցակարգը փոխում է գյուղական Հայաստանի պատկերը՝ այն դարձնելով միջազգային համայնքի անքակտելի մաս։ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները և այն համայնքներում կիրառելու հնարավորություններ ստեղծելու։

«ՔՈԱՖ Սմարթը» ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է: Այն հավասար և համարժեք հնարավորություններ է ապահովում գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երիտասարդների և մեծահասակների համար։

«Սմարթ» կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են՝ նորարարությունը և ստեղծագործականությունը, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը։

1DX_1725LUM_3969«Ի դեմս «Սմարթ» կենտրոնի՝ մենք ունենալու ենք ստեղծարար միջավայրի մի նոր օրինակ։ Եվ այդպիսի օրինակները մեր անձնական ջանքերով տեսանելի ապագայում տարածվելու են Հայաստանի Հանրապետությունով մեկ։ Իմ շատ սիրելի պատանիներ, եղեք երազող և հավակնոտ, որովհետև ձեր երազանքներն ու հավակնություններն են այն նպատակները, որոնք պիտի դրվեն մեր կառավարության սեղանին և, առհասարակ, ապագա բոլոր կառավարությունների սեղաններին»,- շնորհավորական իր խոսքում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաները և օտար լեզուն «Սմարթի» ծրագրերի և ուսուցման նյութերի հիմքում են։

Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում «Սմարթի» տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։

«SAP ընկերությունը Հայաստանի ուսանողներին հասանելի նորագույն տեխնոլոգիաներ է մշակում, ինչպես բլոկչեյնը։ Կորպորատիվ ծրագրավորման ոլորտում առաջատար լինելով՝ SAP-ը ձգտում է զարգացնել այն համայնքները, որոնք գործածում են մեր տեխնոլոգիան, և ապահովել աշխարհի երիտասարդությանն անհրաժեշտ հմտություններով՝ սեփական նպատակները գլոբալիզացված աշխարհում իրագործելու համար»,- նշեց ԱՊՀ երկրներում SAP CIS տնօրեն Իլյա Յուրևը։

LUM_40171DX_1740Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործընկեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը սիրիահայ երեխաների գեղարվեստական նկարների ժամանակավոր ցուցադրություն է կազմակերպել «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնի գրադարանում։ «Մեգերյան կարպետ» ընկերությունը գորգ է նվիրաբերել «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնին։ 

«ՔՈԱՖ Սմարթ» շենքի ճարտարապետն է Փոլ Գալուստյանը՝ լիբանանահայ մասնագետ, որի առաջին մեծ նախագիծն է Հայաստանում։ Ճարտարապետական գործընկերն է «Ուրբան Յունիթ» նախագծային կազմակերպությունը։ Շինարարությունն իրականացրել է «Կանակա» շինարարական ձեռնարկությունը։ Շենքի շինարարության, տեխնիկական վերազինման ու կահավորման վրա արդեն իսկ ծախսվել է 5 միլիոն դոլար։

«Սմարթ» ավանն ունի նաև հյուրատուն՝ հրավիրված մանագետներին ու զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար։

_ASO1196

_ASO1436HRKH6607_ASO13921DX_21141DX_2121_ASO1439_ASO1444L1480710

_ASO1460

_ASO1467LUM_4132LUM_4183LUM_41841DX_19151DX_1953L1480713LUM_3958

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել