Մի հետաքրքիր դրվագ կապված Լև Դավիդիչի հետ: Իրականում Օդեսայի հրեա Լեյբա Բրոնշտեյնը մի ակնթարթում դարձավ հեղափոխական Լև Տրոցկի: Ով էր իրականում այդ առեղծվածային Տրոցկին:
Նիկոլայ Տրոցկին Օդեսայի բանտի գլխավոր վերակացուն էր: Երբ 1898-ին Լյեբան իր քաղաքական ընբոստությունների պատճառով դատապարված էր բանտում տեղի ունեցավ մի հետաքրքիր միջադեպ, որը շրջադարձային եղավ նրա համար: Հերթական անգամ խցակիցների հետ սաբոտաժ կազմակերպելու համար Տրոցկին Բրոնշտեյինին հրավիրում է իր աշխատասենյակ`մեկ պարիտա շախմատ խաղալու:
Տրոցկին մի քանի դիտարկումներ արեց երիտասարդ Բրոնշտեյնին` նրան համարելով ֆենոմեն, քանի որ վերջին 27 տարվա ընթացքում ոչ մի դեպք չէր եղել, երբ, նրա խոսքով, «սրիկա հրեան» կաողանար ռուսական մաֆիոզ սեկտորին իր կողմը գրավեր: «Դուք` հրեա հեղափոխականներնդ չեք ճանաչում ռուս ժողովրդին, միաժամանակ անընդհատ ցանկանում եք նրան ինչ-որ մեկից փրկել կամ ազատագրել: Ռուս ազգին ազատագրել չի կարելի, այլապես նրա հոգու խորքում կբարձրանա այնպիսի մի խավար, որը կուլ կտա ամբողջ աշխարհը` առաջինը հենց ազատագրողներին, ռուս ազգին կարելի է միայն ղեկավարել իր իսկ բարօրության համար»,-նշել է նա:
Վերակացու Տրոցկու կարծիքով` բացի ծեծից և պատժից մարդկանց այլ կերպ հնարավոր չէ կառավարել, մարդկանց կարելի է բացառապես կառավարել վախի միջոցով: «Ցանկացած կարգուկանոնի հիմքում ընկած է վախը: Ավելի լավ է մեկին ծեծելով ստորացնես բոլորի աչքի առաջ, քան ավելի ուշ բոլորին առանձին-առանձին և ստեղծես քաոս: Դա անմարդկային է իհարկե, բայց մի մոռանա, որ ես օժտված եմ իշխանությամբ. մարդու մոտ միշտ է առկա իշխանատենչությունը, ոչ թե ուտոպիստական նկրտումները»:
Բրոնշտեյնն ի պատասխան ասում է. «Միշտ չէ, որ ծեծն ունենում է դրական հանգուցալուծում, հաճախ այն ունի հակառակ էֆեկտ, և չզարմանաք, որ ձեր կաղմից վարվող քաղաքականությունը և ատելության ֆոնը հանգեցնի սուբլիմացիայի և առաջացնի պայթյուն` ձեզ նետելով այնտեղ, որտեղ իրականում ձեր տեղն է. բոլորդ պատկերացնում եք, որ աշխարհը կազմված է հրամանների վրա»:
Նիկոլայ Տրոցկին հանդիպման վերջում հանգում է հետևյալին. «Ես սխալվել եմ քո հարցում Լեյբա, դուք միայն հռետոր եք, ուրիշ բովանդակային հիմք չկա ձեր մեջ»:
Լեյբայի պատասխանը ավելին քան տպավորիչ էր. «Երդվում եմ, ես դուրս կգամ բանտից և կոչնչացնեմ ձեր այս տդավաճան աշխարհը»:
Տրոցկին հերթական անգամ, տիրական տոնով գոռում է. «Բան դուրս չի գա, որովհետև այդ դավաճան աշխարհը քո մեջ է, հիշիր Լեյբա, դա քեզ ասում եմ ես` Նիկոլայ Տրոցկին, ով կարող է քեզ ոչնչացնել հենց հիմա:Չի կարելի շեղել մարդկանց ճակատագիրը` նրանց աչքերում մնալով մարդ»:
Ավելի ուշ` 1902 թվականին, Իրկուտսկի մարզում գտնվող քաղբանտարկյալների աքսորում, կաշառքի դիմաց Լեյբան փորձում էր փախչել կեղծ փաստաթղթերով. երբ նրա հարցրեցին` ինչ կեղծ ազգանուն գրեն փաստաթղթում Լեյբա Բրոնշտեյնը կարճ դադարից հետո ասում է, որ իր նոր ազգանունն է Տրոցկի. մինչև իր կյանքի վերջը` 1940 թվականը, նա հպարտությամբ կրեց այդ ազգանունը:
Կյանքի մայրամուտին Լև Տրոցկին կհայտարարի, որ ինքը վերցրեց իր բանտապետի անունը և այն դարեդար հավերժացրեց:
Լևն իր այդ քայլը համեմատում է այն դրվագի հետ, երբ որսորդը հագնում է գազանի մորթին. նրա խոսքերով` որսորդը դա այն հրեշն է, ով ոչնչացնում է մյուս հրեշին: