Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանին եւ իր ընտանիքը։
Արթուր Վանեցյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքում:
1995թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2003թ.՝ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը:
2000թ. դեկտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, զբաղեցնելով օպերլիազորից մինչև Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը:
2002թ. վերապատրաստվել է ՌԴ ԱԴԾ ակադեմիայում:
2015թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊՆ ղեկավարության կողմից:
2018թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Արթուր Վանեցյանն ամուսնացած է եւ ունի երկու որդի։Կնոջ՝ Նոնա Վանեցյանի հետ ծանոթացել է դեռ դպրոցական հասակում։
Նոնա Վանեցյանը «Վիլլա Մոնտեսսորի»՝ Մոնտեսսորիի մեթոդաբանությամբ մանկապարտեզ-դասապատրաստման կենտրոնի սեփականտերն ու ղեկավարն է: Նշենք, որ 2017թ. հոկտեմբերին Դեմիրճյան փողոցի վրա բացվեց «Վիլլա Մոնտեսսորի» մեծ կենտրոնը:
Նոնա Վանեցյան ծնվել է 1982թ. հունվարի 7-ին, ք.Երևանում։
1999 թ.-ին ավարտել է N 76 միջնակարգ դպրոցը։
1999֊2004թթ. սովորել է Հ.Աճառյանի անվան համալսարանում, Համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում։
2013֊2016թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, Հանրային կառավարում ֆակուլտետում (մագիստրատուրա)։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։