Չինացի գիտնականները պարզել են, որ օրական մեկ ձու օգտագործելը զգալիորեն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և վաղաժամ մահվան հավանականությունը։ Հետազոտության արդյունքները տպագրվել են Heart ամսագրում։

Արյունատար համակարգի ֆունկցիաների խանգարումը մահվան հիմնական պատճառն է հանդիսանում աշխարհում, ընդ որում, ավելի հաճախ մարդիկ տառապում են սրտի իշեմիկ հիվանդությամբ և կաթվածով։

Գիտնականները հետազոտել են China Kadoorie Biobank–ի երկարատև հետազոտության տվյալները, որոնցում 30-79 տարեկան 512891 մարդ է մասնակցել։ Մասնակիցները հաղորդել են ձու օգտագործելու հաճախականության մասին. նրանց առողջական վիճակին հետևել են 2004-2008 թվականների ընթացքում։

Արդյունքում, մասնակիցների 13.1 տոկոսը հաղորդել է, որ ամեն օր ձու է ուտում, 9.1 տոկոսը` որ հազվադեպ է ձու օգտագործում։ Հետազոտման տարիների ընթացքում սրտանոթային հիվանդությունների զարգացման 83977 դեպք է գրանցվել, որոնցից 9985-ը` մահվան ելքով։ Պարզվել է, որ նրանք, ովքեր հաճախ են ձու կերել, ավելի քիչ են տառապել սրտի և անոթների հիվանդություններով և ավելի երկար են ապրել։ Վաղաժամ մահվան հավանականությունը նրանց մոտ նվազել է 18 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել