Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան ակումբի ներկայացուցիչները հրճվանքով հայտարարում են, որ ոստիկանության ստուգումների արդյունքում որևէ խախտում բուհում չի հայտնաբերվել, և քրեական գործեր չեն հարուցվել։ Ինչպես միշտ, թե´ կոռումպացված նախկին ռեկտորը, թե´ նրա ֆան ակումբի ներկայացուցիչները տարրական ստում և ապատեղեկատվություն են տարածում։ 

ՀՀ Շիրակի մարզի ոստիկանության Մուշի բաժնից ինձ փոխանցեցին, որ ստուգումները շարունակվելու են ևս 20 օր, որին մասնակցելու է նաև ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ը, որն անցկացնելու է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Այսինքն` Սահակ Մինասյանի և նրա շրջապատի ուրախությունը ժամանակավրեպ է, քանի որ իրենց համար կենացներն էլ ավելի են թանկացել։ 

Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել և գործը կոծկելու պարագայում հակաքայլերն անխուսափելի կլինեն։ Չմեղադրելով և չկասկածելով որևէ մեկին անարդարությանը` միևնույն է, չենք էլ կարող բացառել, որ նախկին ռեկտորն ամեն ինչի ընդունակ է և կփորձի կրկին կոծկել ամեն ինչ։ ՀՀԿ-ի ժամանակաշրջանում, ինչպես նաև իրավապահ համակարգում իր սերտ կապերի շնորհիվ Սահակ Մինասյանին հաջողվել էր 7 ամիս անպատիժ մնալ։ Համաձայն որոշ տեղեկությունների` Սահակ Մինասյանը գրադարանին վերաբերող հանցագործությունների խնդիրը, ըստ իր մտերիմ շրջապատի, վաղուց լուծել է։ Հետաքրքիր է, ու՞մ միջոցով և ինչպե՞ս։ 

Հ.Գ. Ստուգումները Շիրակի պետհամալսարանում շարունակվում են, և մենք ուշի-ուշով հետևելու ենք դրանց արդյունքներին և բուհում ծավալվող գործընթացներին։ Իսկ այսպիսի ապատեղեկատվության նպատակը մեկն է՝ ֆան ակումբին պահել Մինասյանի կողքին և շարունակել քաղաքում լուրեր տարածել, որ ընդամենը երկու ամսից կարկառուն վատահամբավ Մինասյանը կրկին կդառնա ռեկտոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել