Էս օրը 12-ի Բ գոռալու, սիգնալ տալու, բեմում լացելու, սիրահարվելու օր ա: Էսօր դպրոցները կավարտեն երեխեք, որոնց մի մասը, ցավոք, ապագայում պետության համար բեռ կդառնան: Կավարտեն երեխեք, որոնք էդ ու այլ բեռներ կկրեն իրենց ուսերին: Նաև երեխեք, որոնց անունով դպրոցներում դասասենյակներ, դպրոցներ ու փողոցներ կանվանակոչվեն: Թող առաջին տեսակը քիչ լինի: Թող դահլիճում նստած ուսուցիչները սպասեն ոչ թե իրենց ստանալիք նվերներին, այլ պարբերաբար իրենց այցի եկող աշակերտներին: Թող ժպիտը լինի անկեղծ: Թող հարգանքը քծնանքի չվերածվի:
Աստված բոլորիս պահապան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել