Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն պատասխանել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավիի քննադատությանը.
«Չավին կարող է ասել այն ամենն, ինչ ցանկանա, բայց ես չորրորդ տարին է` «Ռեալում» եմ, և առջևում Չեմպիոնների լիգայի իմ չորրորդ եզրափակիչն է:
Ես երբեք չեմ տեղափոխվի «Բարսելոնա», չէ՞ որ ես «Բարսայի» ԴՆԹ» չունեմ», որի մասին նա մշտապես խոսում է:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Ռեալի» և «Լիվերպուլի» միջև կկայանա շաբաթ` մայիսի 26-ին, Կիևի «Օլիմպիական» ստադիոնում:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2018/05/24/Casemiro/887527
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել