Դիմում եմ մեկնաբանություններ շռայլողներին.
Հարգելինե՛րս, իհարկե շատ գովելի է ձեր ակտիվությունը և ուշադրությունը յուրաքանչյուր գրառման և նորության նկատմամբ: Սակայն, մի՞թե ճիշտ եք համարում մեկնաբանություններ գրելը առանց նյութն ընթերցելու: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ հատուկ «Պարապների և դժգոհների» միություն է բացվել, որի անդամները ժամ առ ժամ ավելանում են: Մեկնաբանություններ հիմնականում գրում են բոլորը, բայց ոչ բոլորն են հասկանում իրենց մեկնաբանության տեղն ու դերը: Ակնթարթային հայտնիությունը, որը ձեռք եք բերում մեկնաբանությունների շնորհիվ, այդքան էլ հեռանկարային չէ, քանի որ հասարակությանը հետաքրքրում է ոչ թե երկբառանի մեկնաբանությունը, որը էական նշանակություն չի կրում, այլ անհատի տեսակետը կամ էլ տվյալ նորությունը: Աշխատեք արտահայտել ձեր սեփական մտքերը: Սևացնելով դիմացինին` չե՛ք կարող բարձրացնել ձեր ինքնարժեքը: Այնպես որ, մի փոքր երկար մտածեք մեկնաբանություններ գրելուց առաջ: Վատ սովորությունը վերացնելու ամենահարմար ժամանակն է: Առջևում դեռ մի քանի հանգստյան օրեր կան` մի՛ զլացեք և աշխատեք շտկել ձեր հիմնական սխալները:
Հ.Գ. Ով չի՛ աշխատելու իր անձի կատարելագործման վրա, թող գոնե մեկնաբանությունները վերանայի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել