Հետաքրքիր է...
1. Զարմանալի մոգարգելքներ կային տարբեր ժողովուրդների տիրակալների նկատմամբ: Արգելված էր ձեռքով կպչել Սպարտայի թագավորին: Ոչ ոք չէր համարձակվում ձեռքով կպչել Թաիթի կղզու թագավորին կամ թագուհուն: Մահապատիժ էր սահմանված Սիամի թագավորին ձեռքով կպչողին: Առանց թույլատվության ոչ ոք իրավունք չուներ կպչել Կամբոջիայի թագավորին: 1874 թվականին Կամբոջիայի թագավորն ընկնում է շրջված կառքից: Նա անզգա պառկած է լինում գետնին, բայց շքախմբից ոչ ոք չի համարձակվում ձեռք տալ նրան: Վիրավորված միապետին պալատ է հասցնում մի անծանոթ եվրոպացի: Արգելված էր կպչել նաև Կորեայի կայսրին: Իսկ եթե նա բարեհաճում էր որևէ մեկին ձեռք տալ, նրա կպած տեղը համարվում էր սուրբ, և այդ պատվին արժանացած անձը ողջ տարին տարբերանշան էր կրում: 1800 թվականին Տիեն-տոուն-տայ-օան կայսրը մահանում է մեջքի վրա գոյացած ուռուցքից, և ոչ ոքի մտքով չի անցնում փրկել նրան, քանզի արգելված էր կայսերը դիպչել երկաթով:
2. Որոշ երկրներում թագավորը պիտի որևէ մարմնավոր կամ մտավոր արատ չունենար: Աֆրիկյան մայրցամաքում այժմ էլ թեկուզ մազերի ճերմակության կամ առաջին կնճիռների հայտ գալուն պես ցեղապետին սպանում են կամ գահազրկում: Նախկինում Հյուսիսային Իռլանդիայում, եթե միապետի թեկուզ մեկ ատամն ընկներ, նա պետք է լավագույն դեպքում հրաժարվեր գահից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vantanesyan/posts/506566736065750
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել