«Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներն այս օրերին ճաշակում են իշխանություն լինելու «վայելքները»՝ քննադատություն, բողոքի ակցիաներ, անհնազանդության գործողություններ: Ամեն ասված խոսքի հանդեպ ընդգծված ուշադրություն, քանի որ այն, ինչ կարող էր ներվել հրապարակում, հարթակից ասելիս, պաշտոնյայի կարգավիճակում աններելի է: Ինչպես ասում են՝ տասը պետք է չափել, մեկը կտրել, չմեծամտանալ, պոպուլիզմով չզբաղվել, գործ անել՝ ապացուցելով, որ կարող են, տարիքը և փորձի բացակայությունը խնդիր չեն, անգամ ՀՀԿ-ն չի կարող իրենց աշխատանքը կոլապսի ենթարկել: Իսկ ինչ վերաբերում է նախարարների հայտարարություններին. օրինակ՝ քաղաքական շրջանակներում քննարկվում էր սփյուռքի նորանշանակ նախարար, 28-ամյա Մխիթար Հայրապետյանի հարցազրույցի այն միտքը, երբ նա խոսում է նախկինի սխալներից:
«Չեմ ցանկանում շատ պտտվել հնի, նախկինի կատարած սխալների շուրջ, դրանց վերաբերյալ հետևություններ անելու ենք, դրանց հիման վրա կառուցելու ենք մեր տեսլականը, անելիքները, սակայն դրանց վերաբերյալ գնահատականներ տալը հաճախակի չեն լինի»,-ասել էր նա: Կամ հայտարարել էր, որ իր դեմ քաղաքական պատվեր կա, և իր հասցեին հնչող քննադատությունն ուղղորդված է: Մինչդեռ առաջին աշխատանքային օրերին առնվազն կարելի էր մի քիչ համեստ լինել, նախ՝ չխոսել նախկինի սխալների մասին, քանզի հազիվ թե հասցրած լինի ծանոթանալ, թե ինչ է արվել իրենից առաջ և չմտածել, որ ինքն աշխարհի կենտրոնն է, և աշխարհաքաղաքական կենտրոններ են իր դեմ աշխատում պատվերներ տալիս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել