26-ամյա Աիշա Մուհամադը, դեռ մանուկ ժամանակից ամաչում էր իր դեմքի համար: Երբ նա 8 տարեկան էր, նկատեց, որ դեմքին առաջանում են սպիտակ հետքեր: Այդ ժամանակից ի վեր հետքերը սկսել են շատանալ: Այսպես առաջացել է վիտիլիգոն, որը հիվանդություն է՝ կապված պիգմենտացիայի հետ:

Դպրոցականները ծիծաղում էին նրա վրա՝ անվանելով զեբր և Մայքլ Ջեքսոն: Ժամանակի ընթացքում աղջիկը հիվանդությունը կարողացավ ծածկել կոսմետիկայի օգնությամբ: Սա նրանից օրական 40 րոպե էր խլում:

Գարնանը աղջիկը նկարահանվել է BBC-ի Three «MisFits Like Us» սերիալում: Նկարահանումներից առաջ աղջիկը մեկ ժամ ծախսել է, որպեսզի թաքցնի մաշկի վրայի հետքերը: Աիշան զարմացած էր նկարահանմանը մասնակցողների աջակցությունից:

Դրանից հետո աղջիկը հրաժարվեց հիվանդությունը թաքցնելուց:

Այս հիվանդությունը բավական տարածված է: Մարդիկ, ովքեր տառապում են դրանով, միշտ թաքցնում են սպիտակ հետքերը, քանի որ ամաչում են այս ամենից: