26-ամյա Կարոլինա Հիրադելին՝ բրազիլական Քասերես քաղաքից, լույս աշխարհ է բերել տղայի, ով դեմքին մեծ նշան ունի: Երիտասարդ մայրիկն ամեն ինչ անում է, որպեսզի աջակցի տղային: Օրինակ՝ իր դեմքին նույն նշանից է նկարում երեխային նման լինելու համար:

Կինը հատուկ մասնագետին խնդրել է, որ իր դեմքին այնպես նկարի այդ խալը, որ ոչ ոք չկռահի դրա արհեստական լինելու մասին:

«Ես շատ հուզված էի, երբ տեսա, թե որքան բնական է ստացվել ամեն ինչ: Ես ինձ աշխարհի ամենագեղեցիկ կինն էի զգում»:
Երեխան շատ զարմացավ, երբ մայրիկին այսպես տեսավ: Այս տեսքով կինը գնացել էր աշխատանքի, սակայն ոչ բոլորն էին ընդունել կնոջ այս քայլը, սակայն նրա խոսքերով՝ նա իրեն շատ հպարտ էր զգում, և այդ պահին ամենակարևորն իր տղան էր:

Էնցո Չեստարին մեկ տարի առաջ է ծնվել: Ծննդաբերությունը շատ դժվար է անցել, սական Կարոլինան շատ ուրախ էր այն փաստից, որ իր տղան ողջ է և առողջ: Հիմա երեխայի դեմքը նրան չի ամաչեցնում, բայց կինը չի ցանկանում, որ իր տղան մարդկանց աչքին հիվանդ և տգեղ երևա: Կարոլինան ամուսնու հետ փորձում է իրենց տղային դաստիարակել այնպես, որ նա հասկանա, որ արտաքին տեսքը ոչինչ չի կարող փոխել. նա, միևնույն է, գեղեցիկ է:




