Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ նիստում հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ։ 

Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ հարցեր ուղղվեցին: Չնայած խիստ կանխատեսելի հանրային այդրոպեական արձագանքին, այդ հարցերն ուղղվեցին բացառապես մեկ նպատակով՝ հնարավորություն տալու վարչապետի թեկնածուին, ի լուր աշխարհի, ուղղելու, շտկելու մեր երկրի համար առանցքային նշանակության խնդիրների մասին իր կողմից նախկինում արված վիճահարույց և հախուռն հայտարարություններն ու դատողությունները, որոնց չսրբագրումը, հավատացեք, անդառնալի հետևանքներ կարող էր ունենալ ոչ միայն իր վարչապետության, այլև մեր երկրի հետագա ընթացքի համար:

Իհարկե, մեծ թվով քաղաքական աղմկարարներ շտապեցին այդ հարցերի հեղինակներին մեղադրել «դրսից տղա բերելու» կամ այլ հակապետական մտադրությունների մեջ:

Քննադատական մտածողությամբ օժտված ցանկացած մարդու մոտ նման թեթևամիտ դիտարկումները, բնականաբար, միայն ծիծաղ առաջացրին: Չնայած մերօրյա՝ «դուխով», ժամանակներում անգամ թեթևամտությունն է երբեմն հերոսության պատրանք ստեղծում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել