Մոլորակի միջին ջերմաստիճանի երկու և ավել աստիճանով բարձրանալը կբերի կենդանիների ոչնչացման և էկոհամակարգի խաթարման:

Կլիմայագետ-գիտնականները կլիմայի վիճակի վերաբերյալ նոր հաշվետվություն են հրապարակել, որի համաձայն, ջերմաստիճանի միջին մակարդակի բարձրացումը 1.5 աստիճանով թույլ կտա մի քիչ «կանգնեցնել» էկոհամակարգի խաթարումը և տարբեր կենդանիների ոչնչացումը, այն դեպքում, երբ արդեն 2 աստիճանով ջերմաստիճանի աճը կհանգեցնի հարյուրավոր տեսակների գլոբալ անհետացման:

Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ կես աստիճանի տարբերությունը բավական կլինի՝ վայրի բնության մեջ կենդանիների և միջատների տեսակների զգալի կրճատման համար:

Գիտնականները հատկապես անհանգստացած են 3 աստիճանով ջերմաստիճանի հնարավոր բարձրացումով. այս դեպքում երկրի վրա կանհետանա ուսումնասիրված միջատների բոլոր տեսակների 50%-ը, ներառյալ նրանք, որոնք մասնակցում են խաչաձև փոշոտմանը և պահպանում են էկոհամակարգի հաշվեկշիռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել