Դատելով նրանից, թե ինչ կազմակերպված ու արագ տեմպերով են թաղային հեղինակություններն ու «լավ ախպերները» կանչվում ոստիկանական բաժանմունքներ բացատրական ու «ինվենտարիզացիոն» աշխատանքների՝ կարելի է ենթադրել, որ ի տարբերություն իր ադեպտների՝ Ն. Փաշինյանը լավ է հասկանում, որ ընտրությունների ժամանակ վճռորոշ դերակատարություն է ունենում ոչ այնքան կամ ոչ միայն «10000 դրամները», այլ նեոֆեոդալական-պատրիարխալ հասարակությանը բնորոշ սոցիալական ուղղահայաց միկրոկապերը։ Սրա գիտակցման արգասիքն էր ընտրական ռեյտինգային համակարգը, որի պայմաններում կարելի է տարին 365 օր երկու դրույք աշխատողի ջանասիրությամբ Սերժ ու ՀՀԿ հայհոյել, Ծառուկյան ծաղրել, բայց ընտրություններին «մեր Վաղոյի խաթեր» ձայնը փաստացի տալ այդ կուսակցություններին։
Էս խառը վախտերը անցնի, արժե Ազատիչին «ՇՄ 00.07 հայոց արդի ազգագրություն» շիֆրով գիտությունների դոկտորի կոչում տալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: