Ես լրիվ հասկանում եմ էն մարդկանց, ովքեր կրթության որակ ասելով ուզում են տեսնել էն, ինչ կատարվում ա վերջին օրերին: Նախարարը գնում ա դպրոց ու ասում ա տնօրենին, որ քըխ բաներ մի արեք:
Էս լավ ա, շատ լավ ա:
Բայց միայն էս կրթության որակի հետ ինչքանո՞վ ա կապված՝ չգիտեմ: Հեչ վստահ չեմ, որ Վերջին զանգի դրամահավաքը դադարեցվի, երեխեքն ու ուսուցիչները սկսելու են ավելի պատասխանատու մոտենալ իրենց գործին: Ասում եմ՝ կարո՞ղ ա գա մի օր, որ շատ պատահական դպրոց մտնեն ու տեսնեն՝ դասը ոնց ա ընթանում, քանի բացակա կա ավարտական դասարաններում, քանի ուսանող ա դասի ժամին դիմացի այգու սրճարանում, դասախոսը ինչքան ա ստանում ու էդ ստացածի համեմատ ինչ որակ ա ապահովում, մասնավոր դպրոցներն իրոք կրթություն տալի՞ս են, թե՞ պրոստը բիզնես են անում:
Հ.Գ. Կյանքում դպրոցի աշակերտից հունվարի 1, հունվարի 28, մայիսի 9, ուսուցչի տոն, Զատիկ, Սբխեչ նվեր չեմ վերցրել: