ԱԺ պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը wnews.am-ին պատմել է իր բրենդային նախասիրությունների մասին։ Պատգամավորն օգտվում է թանկարժեք բրենդներից։ Օրինակ՝ պայուսակներ նախընտրում է գնել Bottega-ից, որտեղ պայուսակների գները սկսվում են 500 դոլարից ու վերջանում 24.000 դոլարով։
wnews.am-ին պատգամավորն ասել է.
«Շատ կարևոր են պայուսակը և կոշիկը: Կոշիկների դեպքում նախընտրում եմ Chanel, հատկապես Chanel-ի կլորիկ ծայրով բալետկաներն ու դասական կոշիկները։ Որեւէ ապրանքանիշ կրելը ոչ թե քմահաճույք է, այլ՝ կարգավիճակից բխող անհրաժեշտություն: Տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ քո կարգավիճակը պարտադրում է որոշակի կանոններ: Սիրում եմ պայուսակների Bottega բրենդը: Մեծ պայուսակների սիրահար եմ: Այնտեղ ամեն ինչ տեղավորվում է՝ իմ այփադը, ջուր և ամեն անհրաժեշտ բան: Այդ իմաստով շատ անհարմար են փոքր պայուսակները, որոնցից խուսափում եմ: Եթե խոսենք ապրանքանիշերից, ապա վերջին շրջանում ինձ շատ է դուր գալիս Balmain բրենդը, հատկապես` նրանց դասական կոստյումները: Dolce & Gabbana-ից իմ զգեստը շատ քննարկվեց, քանի որ ինձ սովոր էին տեսնել ոչ վառ գույներով, լակոնիկ ֆորմաների մեջ, բայց երբեմն արժե փոփոխություններ անել, վառ գույներ փորձել: Այդ զգեստը Dolce & Gabbana-ի 2017թ․ հավաքածուից էր, շատ ինքնատիպ զգեստ էր: Սիրում եմ նաև դիզայներ Gerard Darel-ի՝ առանց ավելորդությունների դասական զգեստները: Եթե նկատել եք, չեմ սիրում ավելորդ աքսեսուարներ, բիժուտերիա երբեք չեմ կրում: Չեմ սիրում փայլ, տարբեր տեսակի մետաղներ, վալաններ հագուստի վրա:
Dolce&Gabbana-ի զգեստ՝ 2017-ի հավաքածուից
Այս պիջակը ակնհայտորեն Chanel-ից է, որտեղ միջին գները տատանվում են 2000-ից 3000 դոլարի սահմաններում։
Նաիրա Զոհրաբյանի 49 եվրո արժողությամբ շապիկը։
Bottega խանութի կայքում կարելի է տեսնել Նաիրա Զոհրաբյանի պայուսակը, որն արժե 7000 $։