Ապրիլի 15֊-ն էր, մտանք Բաքու , ինձ գրեց մի անծանոթ օգտատեր՝ Нара Стоцкая, թե ուզում եմ օգնել հայ հաքերներին՝ իմանալով, որ տղերքը ինձ հաճախ տալիս են տեղեկատվություն, չուզենալով երեւալ։ Դե, ինչու չէ, ասացի, շփվենք։ Էս ծիտը, որը ակնհայտ կեղծ նկարով էր, անմիջապես ինձ մի ադրբեջանական կայքի մեջ մտնելու հնարավորություն տվեց։ Չնայած որ խոսելուց զգացվում էր, որ թեմայից գլուխ չի հանում, անկապ բաներ ա խոսում։ Բայց մեկ֊-մեկ էլ թեմայի մեջ էր։ Հետո ռուսերեն բայերը մեկ֊-մեկ օգտագործում էր որպես տղա ։Ճ Կարճ ասած, ակնհայտ էր, որ մի հոգի չի հետս խոսում, ինքն էլ մեծամասնությամբ արական սեռի։ Ամբողջ մեր նամակագրությունը, ուր ես ինձ իշու տեղ եմ դրել, այստեղ՝

Առաջին իսկ րոպեներից լավ հոտ չէր գալիս այս ամենից։ Ամենայն հավանականությամբ ուզում էին հասկանալ, թե Հայկական Կիբեր Բանակում ովքեր են։ Դժվարանում եմ ասել, թե սրանք պետական անվտանգությունից են Բաքվից, թե ադրբեջանական հաքերներն են։ Կամ երկուսը միասին։ Բայց մի բան հասկանալի է՝ որ բավականին անգրագետ են։ Ֆեյքին որ ստեղծել են սկզբից, Բաքվում չեկին են արել, հետո մոռացել։ Էսօր հավես էլ չունեմ հետը շփվելու, արդեն անհետաքրքիր ա դառնում, ամեն ինչ պարզ է,  դրա համար բացահայտեմ ծտին․  նայեք տեսանյութում երեւում ա, ոնց ա իրեն տարբեր լեգենդներ հորինում ընթացքում։


Հա, մի կարեւոր բան էլ։ Ինքը իմ հետ որ ընկերացավ, սկսեց դրանից հետո ուրիշ հայերի հետ էլ ընկերանալ։ Նայեք խնդրում եմ ցուցակը, եւ եթե ծանոթ ունեք, զգուշացրեք, թող հեռացնեն ընկերներից։ Ցանկը այստեղ է։ 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել