Հիմա մեր սիրելի հայրենակիցներին ինչպե՞ս բացատրեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս չունի ոչ միայն 100, այլ նույնիսկ 50 տոկոսանոց իշխանություն և եթե ունենար գոնե դրա կեսի չափ իշխանություն, հաստատ Էրեբունի թաղամասի ու Ավանի հանցագործներն ու հանցագործության կազմակերպիչները, ովքեր տեսախցիկների առաջ ծեծել ու ջարդել էին անմեղ ցուցարարներին, ու ում անունները հայտնի են լայն հասարակությանը, հիմա արդեն վաղուց ձերբակալված կլինեին այն պարզ պատճառով, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանին է ամենաառաջին հերթին պետք, որ իր կողմնակիցներին խոշտանգողներն անպատիժ չմնան և մեսիջ տրվի հասարկությանը, որ ոստիկանությունն ու կրիմինալն այլևս իրար հետ չեն:

Ցավոք սրտի, ո՛չ դատախազությունը, ո՛չ ԿԸՀ-ն, ո՛չ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ո՛չ ՍԴ-ն, ո՛չ դատարանները, ո՛չ պառլամենտի մեծամասնությունը, ո՛չ էլ նույնիսկ ֆուտբոլի ֆեդերացիան ու նաև բազմաթիվ այլ կառույցների ղեկավարներին այսօր հնարավոր չէ փոխել, որը դանդաղ ձևով ոչ միայն թուլացնում է Նիկոլին, այլ նաև մեր պետականությունը: Էնպես որ, եկեք ամեն կերպ օգնենք Նիկոլին, որ նա կարողանա գոնե կեսից ավելի իշխանություն ունենա այս երկրում, հետո նրան պահանջներ ներկայացնենք: 

Կրկին ցանկանում եմ հիշեցնել, որ վտանգը չի հեռացել, ու հինգերորդ շարասյան ցանկության դեպքում ամեն վայրկյան կարող է ռևանշ լինել․ մի՞թե չեք տեսնում, թե իրականում ինչ է կատարվում երկրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել